«ԴԵԼՏԱ ՔՈԼՈՐ» ՍՊԸ

Մեր մասին

Մեր մասին

Շինարարական ներկանյութերի բնագավառում լայն ճանաչում ստացած և որակական հատկանիշներով էապես տարբերվող «Ալվան» ապրանքատեսակը հայաստանյան շուկայում սպառողին հայտնի է դեռևս 2001 թվականից: «Ալվան» շինարարական ներկերն արտադրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում գերմանական գերժամանակակից արտադրահոսքերի հիման վրա, պահպանելով՝ նյութատեխնիկական բաղադրիչները և սպառողի համար համաշխարհային սերտիֆիկացման հանձնաժողովի կողմից հաստատված նորմերը: Ապրանքատեսակի տարրաների վրա մակնշված է անվտանգության պահպանման կանոնները, օգտագործման եղանակը և այն ցուցումները, որին պետք է հետևի սպառողը: Յուղաներկի կափարիչներն ունեն տվյալ գունային կոդին համապատասխան մակնշումներ՝ սպառողի ընտրությունը հեշտացնելու համար: Ջրաներկերն օժտված են խնձորի բույրով: Օգտագործելուց հետո բացառվում է ներկին բնորոշ տհաճ հոտը և տարածքը հագեցնում է խնձորին բնորոշ հաճելի բույրով: Գործարանը տարեկան արտադրում է 20.000 տոննա ներկանյութ, որը սպառվում է աշխարհի ավելի քան 20 երկրներում: Ինչպես նշել ենք, 2001 թվականից «Ալվան» ապրանքատեսակը հայտնի է հայկական շուկայում և ներկայացվել է տարբեր կազմակերպությունների և գործարարների միջնորդությամբ: Սակայն 2009 թվականին գործարանի ղեկավարության անմիջական միջնորդությամբ Հայաստանում բացվեց «Ալվան» ապրանքատեսակի ներկայացուցչությունը: Այս քայլով իրանական ընկերությունը ցուցաբերում է բարձր պատասխանատվություն և ուշադրություն, ինչպես իր բրենդային ապրանքատեսակի, այնպես էլ հայաստանյան սպառողի նկատմամբ:

Որոշակի պարբերականությամբ Թեհրանից Հայաստան են գալիս «Ալվան» ընկերության պատասխանատու ներկայացուցիչները: Կատարելով շրջայց՝ ծանոթանում են շուկայում տիրող վիճակին, լսում են սպառող կազմակերպությունների դիտարկումները, առաջարկություններն ինչու չէ նաև առկա բողոքները: Այս գործելավոճը ընկերությանը դարձնում է ավելի ճկուն և խթանում է նոր տեսականու արտադրման պոտենցիալին՝ հենվելով շուկայում առկա պահանջարկից: Ընկերության աշխատակիցներն ամենայն հարգանքով ու վստահությամբ են վերաբերվում սպառող քաղաքացիներին, կազմակերպություններին և ձեռնարկություններին՝ օրեցօր լրացնելով ապրանքատեսակի սպառմանը խթանող մեխանիզմների բազան: Իր բարեխիղճ աշխատանքի և որակական հատկանիշների պահպանման շնորհիվ Հայաստանում «Ալվան» ապրանքատեսակը ստացել է «Տարվա Ապրանքատեսակ» մրցանակը: Ներկայացված է եղել մի շարք ցուցահանդեսներում և ստացել է մրցանակներ: Ներկայումս ընկերությունը շարունակում է հագեցնել յուղաներկերի հարուստ գամման նոր գունատեսակներով: Հայաստանում «Ալվան» ապրանքատեսակը ՀՀ-ում ներկայացնում է «ԴԵԼՏԱ ՔՈԼՈՐ» ՍՊԸ ընկերությունը իրանական ընկերության ներկայացուցչի հիմնադիրությամբ: «ԴԵԼՏԱ ՔՈԼՈՐ» ՍՊԸ համագործակցում է Հայաստանում գործող տարբեր շինարարական կազմակերպությունների և պետական կառույցների հետ՝ պահպանելով իրեն բնորոշ փոխվստահությունը և որակական բաղադրիչը: «Ալվան» ապրանքատեսակն ունի համապատասխանության և որակի վերահսկման ISO վկայագրեր՝ տրված, ինչպես աշխարհի մի շարք երկրների (Ռուսաստան, Շվեյցարիա, Իսպանիա, Գերմանիա), այնպես էլ ՀՀ համապատասխանության վկայագիր: Ընկերության աշխատակիցները և սպառողները «Ալվան» ապրանքատեսակը, նրա որակական հատկանիշները, ինչպես նաև գունային բազմազանությունը հակիրճ ներկայացնում են այսպես. «Ալվան, աշխարհի գույները մեկ անունով»: Հասարակական այս գեղեցիկ գնահատականը դարձել է ընկերության աշխատանքի և գործունեության կարգախոսը:

«ԴԵԼՏԱ ՔՈԼՈՐ» ՍՊԸ 2023 || Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դիզայնը և պատրաստումը՝ «ՎԵԲ 365» ՍՊԸ